09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսում է ընդհուպ մինչև ազատազրկման ձևով պատիժ

Նոր դիտեցի լրագրող Lia Sargsyan-ի հետ տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութը։
Տեսանյութում առկա են հետևյալ անհերքելի փաստերը․

  1. Լրագրողը կատարում է իր մասնագիտական աշխատանքը,

2․ Լրագրողի ձեռքին կա պաստառ, որն իր մասնագիտական գործունեության արդյունքում ակնկալվող տեղեկատվության դիմաց տեղեկատվության կրողի՝ ՀՀ վարչապետի կողմից պահանջված պայման էր․

3․ Ն․ Փաշինյանի աջակից ներկայացած տիկինը, ում նույնականացնելը շատ հեշտ է, մոտենում է լրագրողին, պատռում պաստառը և հրում վերջինիս՝ փաստացի խոչընդոտելով վերջինիս մասնագիտական գործունեությունը։

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Նույն հոդվածի 3-րդ մասով արգելվում է` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսում է ընդհուպ մինչև ազատազրկման ձևով պատիժ։

Նկատի ունենալով, որ տեսանյութերով արձանագրված և ոստիկանության անմիջական ներկայությամբ տեղի ունեցած գործողությունները առերևույթ պարունակում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործության հատկանիշներ՝ վերոհիշյալ դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը իրավապահների համար պետք է լինի ժամերի խնդիր։

Գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ