19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն չի մասնակցի ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն այսօր չի մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի  ընտրության քվեարկությանը, նաև ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրությանը:

«Այս փուլում մենք այս քվեարկության նպատակահարմարությունը չենք տեսնում, բնականաբար, մենք ինքներս էլ վերապահումներ ունենք ԲԴԽ անդամի թեկնածությունների հետ կապված: Ես այլ մանրամասներ այս պահին չեմ ներկայացնի, քանի որ նման իրավասություն չունեմ: Մենք չենք մասնակցել բովանդակային քննարկումներին և, բնականաբար, չենք մասնակցի նաև քվեարկությանը»,- ասաց Իվետա Տոնոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ