24 Փետրվարի, Չորեքշաբթի, 2021
KFC

Մահը եւ ողբերգությունը այս սատանաբարո իշխանությունները տարբեր տեխնոլոգիաներով բերեցին մեր երկիր. Մարգարիտ Եսայան

17963_s

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում   գրել է.

 «Խենթանում են այսպե՞ս․․․
 
Շատ վատ մի բան ասեմ, հավանաբար հիշում եք, որ 2020-ի ապրիլի 24-ին մի նախաձեռնություն ի կատար ածվեց՝ համավարակը եւ այլ հանգամանքներ իբր հաշվի առնելով, մի ծրագիր մշակվեց, բոլոր հայերը համայն աշխարհում, բոլոր նրանք, ովքեր ուզում էին, իրենց անունները հաղորդագրության ձեւով ուղարկում էին համապատասխան կենտրոն եւ այդ անունները վազող տողի պես, ռեքվիեմի կամ այլ տխուր երաժշտության հնչյունների ներքո «հոսում էին»  հեռուստատեսության էկրանների վրայով․.․Մահվան ժապավենի էր նման․․.Հիշեցի՞ք․․․Իսկ հիշո՞ւմ եք, թե 2018-ի մայիսին ինչպես էին ՀՀԿ-ականներիս տների դիմաց դագաղներ տանում, սեւ ժապավեններ, եւ դա անում էին տաշի-տուշի ուրախ երաժշտության ուղեկցությամբ․․․
 
Է՞ս էլ հիշեցիք․․․Իսկ հիշո՞ւմ եք, որ «տիկինը»  հայտարարեց, թե ապրիլյանին տղերքը զոհվել են «հանուն ոչնչի» ․․․Է՞ս էլ հիշեցիք․․.Օք, հիմա՝ հիմնականը․․․
 
Օրինակները պատահական չեն…Մահը եւ ողբերգությունը այս սատանաբարո իշխանությունները տարբեր տեխնոլոգիաներով բերեցին մեր երկիր, բերեցին-ծաղրեցին, քաշեցին մեր երկրի վրա եւ մարդկանց հոգիներում բույն դրեց ոչ միայն կյանքը այլեւ՝ մահը չհարգելու վամպիրիզմը․․․Իսկ հիմա հիշեք, թե 44 օրյա պատերազմի բոլոր օրերին, ոնց էիր բոլոր թիվիները վազող տողերով ցուցադրում զոհված տղերքի անունները․․․Է՞ս էլ հիշեցիք․․.Հիմա, մի պահ մտածեք, եթե այս ամենից հետո ինչ-որ մեկը կասկածներ ունի այս իշխանության եւ նիկոլիկի մահաբեր լինելու մասին, թող գնա եւ գլուխը պատին տա․․․Բայց մինչ այդ, հիշեք, թե նիկոլիկները ոնց են վարվում գերիների, անհետ կորածների անորոշ ճակատագրերի հետ, ոնց չեն ուզում կամ չեն կարողանում լուծել այս հարցը, փրկել մարդկանց, հիշեք այն անթաղ դիերը, որ դեռ չեն գտնվել եւ նրանք, որ մաս-մաս են գտնվել եւ Եռաբլուրում, պատերազմի ավարտից երկու ամիս անց էլ հուղարկավորությունները շարունակվում են․․․
 
Հիշեցի՞ք․․․Իսկ գիտե՞ք ինչ է Ռեքվիեմը․․․Դե՝ լսեք․․․Ու եթե լսելուց եւ էս ամեն ինչից հետո ձեզ պետք է սոցիալական հարցերը հուզեն եւ ոտքի պետք է ելնեք ձեթի, ալյուրի, շաքարի գնի թանկացման պատճառով․․.ուրեմն՝ կեցցե ստամոքսը․․․Ուրեմն, բոլորս շուտով ոտքի կելնենք․․.Իսկ մահվան շքերթները թող չհուզեն, լույս տղերքի թաղված ու անթաղ դիերը թող ոչ մեկին չհուզեն․․.Իսկ ի՞նչ է ոչինչը․․․Ընդհամենը՝ ոչի՞նչ․․․» :
KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ