27 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Ջաբրայիլի ճախրող Արծիվ, Կյաժը, գոջը անմահացավ

140707465_2871108899833799_6500101660474813491_n
Ջաբրայիլի ճախրող Արծիվն անմահացավ` կյանքը նվիրելով հայրենիքին։ Կյաժը, գոջը, նույն ինքը` սպա, ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը
 
Ռաֆայել Ալբերտի Մխչյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 15-ին, Երևան քաղաքում։ Սովորել և ավարտել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցը։ Կրթություն է ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Դեռ պատանի տարիներին շատ սիրել է ռազմագիտությունը, տարերքը զենքն ու զինամթերքն էր, միշտ պայքարի ու հաղթանակի կենտրոնում։
 
Ռաֆայել Մխչյանը շրջապատի լույսն էր, օժտված զինվորականի տոկունությամբ, սակայն բնավորությամբ՝ պարզ ու անկեղծ։ Մասնագիտությունն ընտրելու հարցում ծնողները դեմ էին։
Աշխատասիրությունն ու հայրենիքի հանդեպ մեծ սերը Մխչյանին դարձրեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի լավագույն սաներից։
 
Զինվորական բուհի, այսպես ասած, բարոյական նկարագրի կարևոր գծերից էր սպայական պատվի խոր ըմբռնումը, փոքր մարմնում զինվորականի քաջ ու հզոր ոգի։ 2014 թվականին արդեն Ջաբրայիլում էր, որպես դասակի հրամանատար։
 
2016 թվականին, երբ սկսվում է ապրիլյան պատերազմը, հենց առաջին հարվածները նրա դասակի ուղղությամբ էին։ Ավագ լեյտենանտը քառօրյա պատերազմում առանց խուճապի գործի դրեց գիտելիքներն ու անմնացորդ նվիրումով իր տղաների հետ մինչև վերջ ամուր պահեց վստահված դիրքը։ Այդ պատերազմում փրկեց շատերի կյանքը, ցավոք, կորցրեց նաև մարտական ընկերներին։
6 տարի ծառայել է Ջաբրայիլում։
 
2018 թվականին Մխչյանների ընտանիքը Երևանից տեղափոխվում ու բնակություն է հաստատում Բյուրեղավանում։ Նոր միջավայրում ևս մեծ հարգանք էր վայելում։
 
Մեր հերոսը 2019 թվականին ամուսնանում է իր սիրելի Մարիի հետ։ Նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է Մեխակավան։ Նրանց ներդաշնակ կյանքը ցավոք երկար չի տևում։
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ի դավադիր լուսաբացը կտրում է ողջ հայության հանգստությունը։ Ռաֆոն արձակուրդում էր, երբ սկսվում է Արցախյան երկրորրդ պատերազմը։ Այդ ժամանակ տիկնոջ հետ Հայաստանում էր, հարազատների կողքին։
 
Հայրենիքը նրա կարիքն ուներ և դա անբեկանելի էր․ «Իմ տղաները չպիտի այլ հրամանատար փնտրեն, ես իմ դասակի հետ պետք է լինեմ»-ասել էր երիտասարդ սպան։ Սեպտեմբերի 28-ին արդեն Ստեփանակերտում էր։ Մեծ դժվարությամբ հասնում է իր տարածք ու միանում իր զինվորներին։ Ծանր մարտեր էին ընթանում, արկերի պայթյունների ներքո հուսադրում էր զինվորներին ու լավատեսություն տրամադրում։
 
Վերջին զանգը հոկտեմբերի 2-ին էր․ «ամեն բան վերջում լավ է լինելու »,- ․այս խոսքերով հուսադրում էր հարազատներին։
Հոկտեմբերի 3՝ ծանր ու մղձավանջային գիշեր, տղաները հայտնվում են շրջափակման մեջ և պատերազմ կոչվող արհավիրքը խլում է սպա Ռաֆայել Մխչյանի լուսավոր կյանքը։
 
Փառք ու պատիվ քեզ, ՀԵՐՈՍ:
Թանկ անունդ հավերժ կմնա մեր սրտերում։ Մեր ապրվող օրերով պարտական ենք քեզ ու մեր մյուս անմահներին․․․
 
Նյութը՝ Բյուրեղավանի համայնքապետարանի հանրագրից
139671860_2871108436500512_5180016914540704801_n 139744853_2871108769833812_7123157099794652734_o 140271777_2871109119833777_2110438702101333703_n 140707465_2871108899833799_6500101660474813491_n 139687891_2871109283167094_7007564751836447769_o
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ