20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին

Նախագծի զեկուցող Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենք այս հարցը առաջարկել էին քննարկել դեռ հայտարարության ստորագրումից հետո` արտահերթ ռեժիմով, սակայն իմքայլականները չներկայացան նիստին: Սիմոնյանն առաջարկեց քննարկել գերիների վերադարձի հարցը, որն ամենակարևորն է այս պահին մեզ համար և որը նախատեսված էր այդ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը չի կատարել իր պարտավորվությունը:
 
«Իմ քայլից», սակայն, ասացին, որ այդ որոշման իրավաչափության հարցը քննարկելու ընթացակարգ ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, ուստի չեն կարող քննարկել ԼՀԿ-ի առաջարկած հարցը:
 
ԱԺ նախագահի կողմից հարցը դրվեց քվեարկության, կողմ` 40, դեմ` 70 պատգամավոր: Արդյունքում որոշումը չընդունվեց, հարցը չդրվեց քննարկման:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ