26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աննա Հակոբյանը տուն է փնտրում Մոսկվայի էլիտար թաղամասերում

Mediaport-ի տրամարդրության տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այսօրվա այցելությունների ու հանդիպումների օրակարգը:

Առավոտյան ՌԴ Դաշնային ծառայությանը փոխանցվել է Փաշինյանի տիկնոջ այցելելու վայրերի ցանկը, որպեսզի անվտանգության միջոցառումներ իրականացվեն:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստրերն այսօր Մոսկվայում տուն գնելու նպատակով այցելելու են չորս հասցեներով, որոնցից երկուսը գտնվում են ՌԴ նախագահի աշխատակազմին պատկանող տարածքներում, իսկ մյուս երկուսը՝ Մոսկվայի էլիտար «Ռուբլյովկա» թաղամասում:

Կեսօրից հետո նախատեսված է Աննա Հակոբյանի ճաշը օտարերկրյա դիվանագիտական պատվիրակության հետ: Մեզ դեռ չի հաջողվել պարզել՝ որ երկրի դիվանագիտական ներկայացուցչի հետ է հանդիպելու Հակոբյանը: Հանդիպումը խիստ գաղտնի է պահվում: Միակ բանը, որ մեզ հաջողվեց պարզել, այն է, որ Աննա Հակոբյանին հանդիպող անձը նույնպես լինելու է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների հսկողության ներքո:

Մանրամասներն՝ առաջիկայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ