18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս իշխանությունն այլևս անընդունակ է ելքեր գտնե­լու․ Հրապարակ

Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր հասարակությունը կծկվել, փոքրացել, կորցրել հոգեկան հա­վասարակշռությունը՝ այս պատե­րազմում պարտության արդյուն­քում: Ցավալի է տեսնել, թե ինչքան շփոթված ու մոլորված են մարդիկ: Շատերն անգամ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և ով է մեղա­վոր: Ամեն ինչ խառնվել է իրար, և գիտելիքի ու ինֆորմացիայի պակա­սը, քարոզչությունն ու մանիպուլյա­ցիաները, որով կառավարել են տա­րիներ շարունակ, հասարակությանը թույլ չեն տալիս, որ նրանք թացը չորից զատեն, հասկանան, թե ով է պատասխանատվություն կրում կա­տարվածի համար, և ելքեր նշմարեն:

Քիչ թե շատ բնական խելք ունեցող, մտածելու ունակ մարդիկ, իհարկե, գիտակցում են, որ երկրում կատարվող ամեն ինչի համար կա մեկ պատասխանատու՝ գործող իշխանությունը: Եվ որքան էլ նա փորձի մեղքը բարդել նախկինների ու ընդդիմության, մամուլի և էլիտայի, արտաքին ու ներքին թշնամի­ների վրա, միևնույն է՝ պատասխա­նատվությունից չի խուսափի: Բայց անգամ եթե մենք հանրային կոնսենսուսով որոշենք մեղավորին ու պատժենք, դա դեռ գործի կեսն է, հարկավոր է գտնել այս իրավի­ճակից դուրս գալու ելքը:

Մի բան պարզ է, որ այս իշխանությունն այլևս անընդունակ է ելքեր գտնե­լու, իրավիճակը շտկելու հարցում: Դա պետք է անի հասարակությունը՝ նրա առողջ ուժերը: Որքան էլ մենք վաշ-վիշ անենք, ողբանք մեր կո­րուստներն ու սգանք նահատակնե­րին, եղածը եղած է, ոչինչ հետ չես բերի: Պետք է առաջ նայել: Հասա­րակությանը հույս, հավատ, ապրե­լու կամք ներշնչել և խնդիրների լուծման հեռանկարներ հուշել: Ո՜չ ատելությունը ադրբեջանցու և թուրքի հանդեպ, ո՜չ հիասթա­փությունը ռուսից ու վրացուց, ո՜չ նոր պատերազմի սարսափների ու տնտեսական կատակլիզմնե­րի մասին չարագուշակ կանխատեսումները մեզ չեն օգնի՝ հաղթահարելու այս ճգնաժամը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ