16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլը օր առաջ պետք է հեռանա, եթե չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ. Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարդացի տգետ դավաճանի ինքնարդարացման անհաջող փորձը։ Ընդհանուր տպավորությունն այն էր, որ գրողը անթաքույց ատելություն է ունեցել և ի սկզբանե չի հաշտվել Արցախյան հաղթանակի հետ։ Իր բնույթով լինելով ամեն ինչ հերքող, մինչև իրեն գոյություն ունեցած Հայաստանը իր ամբողջության մեջ մերժող, այս արարածը փորձ է անում իր նմաններին ներշնչել, որ Արցախյան հաղթանակն ի սկզբանե անհեռանկար մի արկածախնդրություն էր, որի արդյունքը վաղ թե ուշ այսպիսին էր լինելու։ Չեմ ուզում խորանալ նրա անգրագետ ու մանիպուլյատիվ մտավարժանքներին, բայց չեմ կարող չարձանագրել մի քանի փաստ, որոնք անհերքելի են։

  1. Բանակցային գործընթացը, տարբեր առաջնահերթությունների շուրջ, շարունակվել է 24 տարի և այս ընթացքում միջնորդների, այն է՝ միջազգային հանրության կողմից դիտարկվել է որպես ղարաղաբյան հարցի լիւծման միակ ընդունելի ճանապարհ։ Սա եղել է մեր երկրի ու նրա դիվանագիտության ամենամեծ հաղթանակը։
  2. Արցախի հարցը երբեք չի քննարկվել որպես Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը միշտ դրված է եղել բոլոր փաստաթղթերի, միջնորդների բոլոր հայտարարությունների հիմքում
  3. Նախկին բոլոր իշխանությունների օրոք 5 շրջանները դիտարկվել են որպես ԼՂՀ անվտանգության ապահովման ու կարգավիճակի ճանաչման համար զիջելու ենթակա բանակցությունների առարկա։ 2 շրջանների հարցը դիտարկվել է առանձին, դրանց վերադարձի հարցը միշտ առանձնացել է մնացած 5-ից։ Սա երբեք գաղտնիք չի եղել որևէ մեկի, առավել ևս քաղաքական ուժերի համար։
  4. Շուշիի, առավել ևս Հադրութի, Մարտունու, Մարտակերտի՝ ԼՂՀ մեջ մտնող բնակավայրերի հարցը չի եղել բանակցությունների սեղանին։
  5. 2016-ի ապրիլյան պատերազմը տևել է ընդամենը 4 օր, և դադարեցվել է Ադրբեջանի դիվանագիտական ջախջախիչ պարտությամբ։ Ալիևի վրա հսկայական ճնշում էր գործադրվում ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու ուղղությամբ, միջազգային վերահսկողության մեխանիզմ էր պարտադրվել զինադադարի ռեժիմի պահապանումն ապահովելու համար։
  6. Դավաճանն, իշխանության գալով, զրոյացրեց 24 տարի տևած բանակցությունների բոլոր արդյունքները, չեզոքացրեց բոլոր ձեռքբերումները և միջնորդների ջանքերը։ Այս ԶՐՈ կետից հետո արձանագրված բոլոր հետևանքները այս տգետի պատասխանատվությունն են, իսկ պարտության ու կապիտուլյացիայի թիվ 1 մեղավորը ինքն է։ Իր «ԶՐՈ կետը» հռչակելով դավաճանն իր վրա է վերցրել Արցախյան հարցի հետագա ճակատագրի ամբողջ պատասխանատվությունը։

Եվ վերջինը. ո՞րն է հոդվածի նպատակը։ Ամբողջ այս «վերլուծության» մեջ կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռուսաստանը ի սկզբանե որդեգրել է հակահայկական դիրքորոշում, ենթատեքստում առաջ է մղում այն մտայնությունը, որ ռուսներն են պատասխանատու այս աղետի համար։ Այնպես որ, մի անգամ էլ կրկնեմ իմ համոզումը՝ նիկոլը հայկական Սահակաշվիլին է, որն իր տերերի կողմից իշխանության է բերվել այս ջախջախման գնով Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք՝ իմա դեպի Թուրքիա փոխելու նպատակով։ Նա օր առաջ պետք է հեռանա, եթե չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ