27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միրգը՝ ձեզնից, գինը՝ մեզնից. 168 ժամ

Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` “Սպայկա” բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը:

Ըստ “168 ժամ” թերթի,  Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին “Սպայկային”, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները:

Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր կնքելու, մթերել էին համապատասխան քանակությամբ մրգեր` ծիրան ու կեռաս` խոստանալով շուտափույթ վճարում: Նույն գյուղի բնակիչները “168 ժամի” թղթակցի հետ զրույցում նշել են, որ եթե ծիրանը չի ունենում իդեալական առեւտրային տեսք, մթերող ընկերությունը չի ընդունում: Արդյունքում, գյուղացիները հայտնվում են փակուղում եւ չեն կարողանում վաճառել միրգը: “Սպայկա” ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մթերման աշխատանքներն արդեն իսկ վերսկսվել են եւ շարունակական են լինելու:

Ինչ վերաբերում է մթերված մրգերի վճարումներին, ապա Դ. Ղազարյանը նշել է, որ ընկերությունում շրջանառու միջոցների խնդիր կա, որն աստիճանաբար լուծվում է: “Գյուղացիները թող չանհանգստանան, վճարվելու են”,- ասել է նա: Լուրերը, թե “Սպայկան” մրգի գինը “գցում է”` էժան ձեռք բերելու նպատակով, ընկերության ղեկավարը հերքել է` ասելով, որ, օրինակ, կեռասի 1 կիլոգրամը մթերվել է 400-500 դրամով, ինչն էժան անվանել չի կարելի:

“Մեր կազմակերպությունը թանկ գնով է ձեռք բերում միրգը, մի՞թե իրենք այդ մասին չեն ասել”,- ասել է Դ. Ղազարյանը: Ինչ վերաբերում է ծիրանի առեւտրային տեսքին, ապա, ըստ Դ. Ղազարյանի` իրենք վերցնում են ցանկացած տեսակի միրգ` անկախ արտաքին տեսքից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ