20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը կրկին “մասամբ ազատ” երկրների շարքում է

“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է “Վատթարներից վատթարագույնը. աշխարհի բռնապետական հասարակությունները” վերնագրով հերթական զեկույցը, որում հրապարակվել են աշխարհի 195 երկրներ:

Դրանք դասակարգվել են “վատթարագույն եւ դրան մոտ”,  “ոչ ազատ”, “մասամբ ազատ” եւ “ազատ” խմբերում: Զեկույցում ընդգրկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը`  որպես “վիճելի տարածք” եւ հայտնվել է “ոչ ազատ” երկրների ցանկում: Հաշվի են առնվել հայացքներն արտահայտելու, խաղաղ հանրահավաքներ անցկացնելու, պետություններից զատ նախաձեռնություններ իրականացնելու ցուցանիշները, որոնք գնահատվել են 1-7 բալանոց սանդղակով:

Ըստ զեկույցի` կան  16 “վատագույն եւ դրան մոտ”, 87 “ազատ”, 48 “ոչ ազատ” եւ 60 “մասամբ ազատ” երկրներ:  Քաղաքական իրավունքների 6 եւ քաղաքացիական իրավունքների 4 բալով Հայաստանը հայտնվել է “մասամբ ազատ” երկրների շարքում: Նույն խմբում է նաեւ Վրաստանը: “Ոչ ազատ” երկրների շարքում են հայտնվել Ադրբեջանը` քաղաքական իրավուքների 6 եւ քաղաքացիական իրավունքների 5 բալով: Ազատ չեն նաեւ Իրանը եւ Ռուսաստանը: Թուրքիան հայտնվել է “մասամբ ազատ” երկրների շարքում:

2012-ի վատագույն երկրներից են Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Կորեան, Սուդանը, Սիրիան, Թուրքմենստանը եւ շատ այլ երկրներ: Ազատ երկրների շարքերն են համալրել Գերմանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Իռլանդիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ուրուգվայը, ԱՄՆ-ը , Լիխտենշտայնը, Լյուքսեմբուգը, Լիտվան, Չեխիան, Կանադան, Ավստրիան, Բելգիան, Անդորան եւ այլն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ