19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը հայտարարել է, որ հաշված րոպեների ընթացքում կոչնչացնի ամերիկյան բազաները

Ցանկացած գորհի դեպքում Իրանը պատրաստ է պատասխան գործողությունների դրսից, որի դեպքում ԱՄՆ-ի մերձավորարեւելյան  բազաները կոչնչացվեն հաշված րոպեների ընթացքում: Այդ մասին հայտարարել է իսլամական հեղափոխության պահակախմբի ավիատեզերական ուժերի ղեկավար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

“Մենք քայլեր ենք ձեռնարկել, որոնց շնորհիվ կարող ենք հարձակումից մի քանի րոպե հետո 35 բազա ոչնչացնել”,-հայտնել է նա “Fars” գործակալությանը` հավելելով, որ խոսքը ամերիկյան ռազմական օբյեկտների մասին է, որոնք տեղակայված են Իսլամական հանրապետության մոտակայքում: Գեներալը չի նշել, թե այդ բազաները ինչ հեռավորության վրա են գտնվում Իրանից, սակայն ընդգծել է, որ դրանք գտնվում են իրենց հրթիռների գործողությունների տարածքում:

Իրանը ներկայումս ունի 2 հազար կմ շառավղով գործող հրթիռներ, սակայն վարժանքների ընթացքում օգտագործվում են միայն այն հրթիռները, որոնք թիրախին են հասնում 1300, 800, 500 եւ 300 կմ հեռավորության վրա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ