26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արդարության պակասը Հայաստանի ամենամեծ դեֆիցիտն է. սահմանադրագետ

Հայաստանում առավել հաճախ խախտվում է Սահմանադրության առաջին հովածը, որով ՀՀ հռչակվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Այսօր ` Սահմանադրության օրը, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել  ՀՀ ՍԴ անդամ, սահմանադրագետՖելիքս Թոխյանը:

Նրա խոսքով, մենք ունենք ոչ թե վատ սահմանադրություն, այլ պարզապես սահմանադրությունը չի կիրառվում որպես արժեքների մի համակարգ: Մասնագետի դիտարկմամբ, Սահմանադրության մի շարք դրույթներ, մասնավորապես մարդու իրավունքների հետ կապված, չեն իրագործվում:

Ֆելիքս Թոխյանի կարծիքով, Հայաստանը սահմանադրական բարեփոխումների կարիք ունի: Ոլորտում առկա են խնդիրներ, որոնց մասին նշվում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ֆելիքս Թոխյաննն արդարության պակասը համարել է Հայաստանի ամենամեծ դեֆիցիտը եւ ընդգծել, որ առանց անկախ դատական իշխանության հնարավոր չէ զարգացում ապահովել նաեւ տնտեսության ոլորտում:

Սահմանադրագետը նշել է, որ  2005թ-ին իրականացված փոփոխությունները չեն արտացոլել Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած Սահմանադրության  նախագիծը, որը մշակվել է 2001-ին: Այս նախագիծը, մասնագետի դիտարկմամբ, կարելի է կատարյալ համարել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ