02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գաղտնի պարգեւավճար են տվել

ԱԺ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ աշխատակազմին տրվել է պարգեւավճար։ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով»,- նշված է ԱԺ աշխատակազմի պարզաբանման մեջ։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին պարգեւավճար է տրվել՝ աշխատավարձի 100%-ի չափով: Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքեց, այլ առաջարկեց դիմել գրավոր։

ԱԺ նախագահի կարգադրությունները ենթակա են հրապարակման, հետեւապես ԱԺ աշխատակազմի պարտավորությունն է առանց գրավոր հարցման կայքէջում տեղադրել ԱԺ նախագահի ստորագրած բոլոր որոշումներն ու կարգադրությունները։

«Փաստինֆո»-ի հրապարակումից հետո ՀՀ ԱԺ-ն հաստատելով պարգեւավճար տալու հանգամանքը՝ նշել է, թե «տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը»։

Ինչ վերաբերում է համապատասխան կարգադրությունը կայքէջում չտեղադրելուն՝ ԱԺ-ն խոստացել է դա անել երկու օրվա ընթացքում՝ նշելով, որ համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ