26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսական ճգնաժամը մնացել է Հանրապետության հրապարակում` կառավարության շենքում. Հրանտ Բագրատյան

“Համաշխարհային  տնտեսական ճգնաժամը մնացել է Հանրապետության հրապարակում` կառավարության շենքում”,-քիչ առաջ 2013 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ իր ելութում նման դիտարկում արեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Համաշխարհային տնտեսությունը, լավ էլ զարգանում է: “Ճգնաժամի վրա մի գցեք: Վերջին հինգ տարիները համաշխարհային տնտեսության համար միջին զարգացման տարիներ են, երբեմն սա կարող է չարաշահվել Արեւմուտքի կամ վալյուտային ֆոնդի կողմից, որոնք սիրում են ասել, որ ճգնաժամ է, երբ իրականում ճգնաժամ չկա: Սա շատ պարզ է, խնդիր կա կանգնեցնելու Հնդկաստանի եւ Չինաստանի աճը է, որպեսզի նրանք արեւմտյան երկրներից չանցնեն: Մենք պետք է սրան տոն չտանք”,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, Հայաստանի համար պետք է ընդունելի լինի այնպիսի տնտեսական աճը, որը շատ ավելի բարձր է համաշխարհային միջինից, որից մենք հետ ենք մնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ