26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կմեկնարկի ձմեռային զորակոչը

Կառավարության այսօրվա նիստում հարց է ընդգրկված ձմեռային զորակոչի վերաբերյալ: Ըստ որոշման`  2014 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի օրեսնդրությամբ սահմանված կարգով` 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին:

Որոշմամբ նաև առաջարկվում է ՊՆ-ին զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեր­յալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ, ինչպես նաև առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

Գլխավոր դատախազին էլ առաջարկվում է ուժեղացնել Հայաuտանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ