20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը բռնություն է կիրառում իր հրաժարականը պահանջող համայնքների ղեկավարների ու ավագանիների նկատմամբ. հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում, այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի» փրկության շարժումը։

«Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում», – ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ