27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին

Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին, գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը. «Առաջ շփման գծում անընդհատ դիպուկահարներով հայ զինվորներին էին սպանում: Դրանով փորձում էին բարոյալքել և երկիրը դատարկել: Հիմա` երբ այլևս սահման չկա, բայց կա դեռևս իրենց վերահսկողությունից դուրս մնացած արցախյան մի փոքր հատված և Սյունիքի խնդիր, որից բխում է նաև «Էրիվան»-ինը, այսպես սկսելու են հաճախ, շատ հաճախ հայ ճամփորդներ առևանգել Արցախում:

Շատ արդյունավետ մեթոդ է` դատարկելու համար այդ մնացյալ հատվածն ու սահմանակից տարածքները։ Ճիշտ այն` ինչ մենք տարիներ շարունակ անընդհատ կանխատեսում էինք, որ տեղի կունենա` տարածքները հանձնելու պարագայում: Եվ քանի որ մենք արդեն պատրաստվում ենք իրենց հետ կոմերցիոն առևտուր անել` իրենք էլ մեզ հետ իրենց իմացած միակ կոմերցիայով են առնչվելու: Առևանգելու են մեր մարդկանց` դիմացն անվճար հող ստանալու համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ