26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սկսել Ռոբերտ Քոչարյանից

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կողմնակից է,  որ Ռուբեն Հայրապետյանը վայր դնի մանդատը”,- ըստ պատգամավորի` հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ նմանատիպ բոլոր անձիք հրաժարվեն մանդատից:

“Այս գործընթացը պետք է լինի շարունակական, քանի որ Ռուբեն Հայրապետյանը միայնակ չէ ԱԺ-ում: ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր Ռուբեն Հայրապետյանից ավելի ‘պայծառ” դեմքեր են, կարելի է կազմել տասնյակից  ավելի անձանց ցուցակ, որոնք իրապես հայոց խորհրդարանի հետ ընդհանրապես կապ չպետք է ունենան”:

Զարուհի Փոստանջյանը դեմ է այն պահանջին, թե հանցագործություն կատարած   մարդուն պետք է արտաքսել հայրենիքից: “Բոլոր այն մարդիկ, ովքեր որեւէ մեղավորություն են ունեցել հանցագործության մեջ, պետք է պատժվեն սեփական երկրում, եւ դա,  պատգամավորի խոսքով, պետք է  սկսել Ռոբերտ Քոչարյանից”:

Պատգամավորը նկատում է, որ եթե “2001-ին քաղաքական գնահատական տրվեր “Առագաստ” սրճարանում տեղի ունեցած սպանությանը, որի հիմնական բռնարարքը այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանինն էր, մի գուցե այսօր Վահե Ավետյանի սպանությունը տեղի չունենար”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ