19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետությո՞ւն է սա, 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք հարցին էսպիսի լուծում տա՞ք. անհետ կորածի հայր

Անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ փորձեցին մտնել Պաշտպանության նախարարության ընդունարան, սակայն ոստիկանները չթույլատրեցին։ Նրանք ընդունարանի դիմաց պատ են կազմել, որպեսզի հնարավոր չլինի մտնել ներս։

«Տղերք, եղբայրաբար թողեք մտնենք»,- ոստիկաններին դիմելով ասացին ակցիայի մասնակցիները, ոստիկանները դիմադրեցին։

«Պետությո՞ւն է սա, երեխուս ուղարկել եմ, եկել եմ, ասում եմ՝ թող հարցին լուծում տա, չի կարողանում, ինչի՞ չի կարողանում։ Բա տանելուց ո՞նց է եկել տարել, հլը թող մի երեխա չգնար, որ պավեստկա տային, երկրորդ օրը կտանեին երեխեքին, դե բարի եղեք, եկեք մեր հարցերին պատասխանեք։ 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք հարցին էսպիսի լուծում տաք»,- ասաց անհետ կորածի հայրը։

Անհետ կորած զինծառայողների հարազատները մոտ 2 ժամ է ՊՆ դիմաց են, սակայն նրանց հետ ոչ ոք դեռ չի հանդիպել։ Նշենք, որ ավելի վաղ նրանք գնացել էին Էջմիածնի զորամաս, ապա ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Ըստ նրանց՝ իրենց հարազատներին սկզբից տարել են Կապան, ապա հայտնվել են Զանգելանում։ 40 օրից ավելի է՝ նրանք տեղեկություն չունեն իրենց զինվորների մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ