15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 843, մահվան՝ 46 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 843 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 967-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 2193 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 17 դեպք: Դեկտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 559 է, ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2752-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1923 է, ընդհանուր առողջացածներինը՝ 110 365, փաստացի բուժվողներինը՝ 22 850 (մեկ օրում նվազել է 1126-ով): Մեկ օրում արվել է 2490 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 512617 թեստ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ