20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերը

Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

Հայկական առաջին կանաչ պարտատոմսերը թողարկվել են Ամերիաբանկի երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ, որը նաև պարտատոմսերի հիմնական ներդրողն է: Կայուն զարգացման թեմայով հետազոտությունների և վերլուծությունների ոլորտում համաշխարհային առաջատար Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը ԿՊՍ-ին և համաշխարհային շուկայի չափանիշներին: Հայեցակարգի մշակման և Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` Ամերիաբանկի գործունեությանը համապատասխանեցման գործում որպես արտաքին խորհրդատու հանդես է եկել Ernst & Young ընկերությունը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց. «Մեծ ուրախությամբ ենք ազդարարում Ամերիաբանկի կողմից Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի բարեհաջող թողարկման և տեղաբաշխման մասին: Ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում էական դեր խաղալու էկոլոգիական կայունությանը նպաստող կանաչ ծրագրերի ֆինանսավորման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել FMO-ի մեր գործընկերներին աջակցության և այս շրջադարձային գործարքի հիմնական ներդրողը հանդիսանալու համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել Ամերիաբանկի անձնակազմին այս ձեռքբերման առիթով»:

FMO-ի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց. «Այսօր մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք մեր ամուր և հաջող համագործակցության ճանապարհին: Տարիների ընթացքում FMO-ն և Ամերիաբանկը բազում ծրագրեր են իրականացրել միասին. ստորադաս փոխառության տրամադրում, առաջնային ֆինանսավորման մի շարք հնարավորություններ, ինչպես նաև միջոցներ` ուղղված երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը: 2019թ. մենք որոշեցինք միասին նախաձեռնել կանաչ ֆինանսավորման ծրագիր, որի արդյունքում այսօր արդեն ձեզ ենք ներկայացնում Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերը: Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը` սատարելու Ամերիաբանկին իր «կանաչ» ռազմավարության հետագա զարգացման գործում, որը կօգնի հասնել երկրի առաջատար «կանաչ» բանկը լինելու իր հավակնություններին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ