26 Հունվարի, Երեքշաբթի, 2021
KFC

Ուզում ենք հարցնել մեր Կառավարությունից՝ իսկ ի՞նչ է արված, ե՞րբ կգա առաջին զինվորը տուն. Թոխատյան /տեսանյութ/

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր՝ անհայտ կորած զինծառայողների և հայ գերիների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու նպատակով  անցկացվող մտավորականության միասնականության երթի ժամանակ ասաց, որ իրենց բարձրացրած հարցը հրատապ է;

«Գոնե այս հարթակում մենք չենք ուզում բարձրացնել քաղաքական որևիցե հարց, իշխանությունը կգնա՞, կմնա՞, կփոխվի՞,  նշանակություն չունի, այդ հարցով կզբաղվեն վաղը, իսկ այսօր հրատապ է մեր զինվորների հարցը,  րոպե առաջ պետք է զբաղվենք և վերադարձնենք մեր տղաներին։ Բոլոր մարդիկ, որոնք փորձում են վատաբանել այս հավաքը, սրա տակ գտնել ինչ-որ հոսանքներ, պոզեր, մնում է երդվել, որ ոչ՝ նման բան չկա,  այս հարցն այսօր հրատապ է»,- իր խոսքում նշեց Հրանտ Թոխատյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ