26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․   

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից ստացվում են բազմաթիվ հարցումներ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է համարում պարզաբանել հետևյալը. Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազություն:

Ավելին, ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետող անհատներին և կազմակերություններին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից: Այս ամենով հանդերձ իրազեկում ենք նաև, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական գործընթացներ: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ