26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, գնացեք տուն․ Սոթքի հանքավայրի աշխատակից

Այսօր կանչեցին գործի, մեկ էլ չթողին, ասացին՝ չեք աշխատում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի հանքավայրի աշխատակից Գրիգոր Դանիելյանն՝ ընդգծելով, որ չաշխատելու պատճառների մասին չգիտի։

«Ես հանք չեմ հասել, առավոտյան իմ ընկերներն ասացին՝ մեզ կանչել են, արի գնանք, մեկ էլ ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, հլը որ գնացեք տուն, ու էդպես իջանք»,- ասաց Գրիգոր Դանիելյանը։ Ըստ նրա՝ պարզ չէ նաեւ, թե ինչքան ժամանակ չեն աշխատի։

Հանքի աշխատակիցները նախօրեին մինչեւ ժամը 16։00-ն աշխատել են, դրանից հետո աշխատանքները դադարեցվել են, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ են անում։

«Մենք չենք տեսել, թե ադրբեջանցիները ոնց են եկել, մենք առանձին տեղ էին, բայց մեզնից հետո իրենք բարձրացել են հանքի տարածք, իրենց ասելով՝ դա իրենցն է»,- ասաց նա։

Գրիգոր Դանիելյանը մոտ երկու տարի է՝ ինչ աշխատում է հանքավայրում։ Ասում է՝ Աստված չանի, եթե հանքը փակվի, ինքը անգործ չի մնա, հողագործությամբ էլ է զբաղվում, բայց կան ընտանիքներ, որոնց եկամուտը գոյանում էր միայն  հանքից։

Ըստ նրա՝ հանքի այն հատվածը, որն այսուհետ Ադրբեջանի վերահսկողության տակ է, հիմնականում թափոնների մասն է։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ