06 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Ֆրանսիացիների նվերը Գետաշենի ազատագրմանը և Արծրունին հավատացող հայ ժողովրդին

8bec1c3ee12140bde708a053c7c8d15f_M
Նրանք, ովքեր առանց հասկանալու ուրախանում են, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը և պնդում, թե բա «Ֆրանսիան Նիկոլի խաթր ճանաչեց Ղարաբաղը», ճիշտ նույն կերպ ուրախանում էին, երբ Արծրուն Հովհաննիսյանը հերթական շրջանը հանձնելուց հետո խոսում էր մարտավարական նահանջի և մեր հաղթանակի մասին։
Նրանք, ովքեր ուրախանում են, թե, իբր, Ֆրանսիան ճանաչել է ԼՂՀ անկախությունը, նույն ձևով ուրախանում էին ու համոզված պնդում, որ մենք ազատագրել ենք Գետաշենն ու Շահումյանը։
 
Ֆրանսիայի Սենատում գիտեն, որ հայ ժողովուրդը Սևրի դաշնագրի պես բաներից երեխայի նման ուրախանում է, ուստի տալիս է։ Միևնույն է իրենից բան չի գնում։
 
Հ․Գ․։ Ի դեպ, Ֆրանիսյաի արտգործնախարարությունը՝ Ֆրանսիայի կառավարությա անունից հայտարարել է, որ ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի դրական բան չի տա Հայաստանին ու Արցախի բնակչությանը, ինչպես նաև Ֆրանսիային։ Բայց նիկոլենք սրա մասին չեն խոսի։
 
Պողոսներից «լայքեր» պոկելու, նրանց խաբելու և կապիտույլանտի խայտառակ իմիջից ազատվելու համար Փաշինյանն իր էջում գրել է․ «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։
Նրա այս գրառումը շատ նման է «Շուշիի համար մարտերը շարունակվում են» բլեֆին, որից ժամեր անց ստորագրվեց կապիտույլացիոն ակտը՝ Շուշին թուրքին հանձնած վիճակում։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ