25 Հունվարի, Երկուշաբթի, 2021
KFC

Ոտքի ենք կանգնեցնելու Նիկոլի ծնկի բերած Հայաստանն ու Արցախը. Արտակ Զաքարյան

18157_s
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երբ Նիկոլը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասում է, որ հայ հասարակության մեծամասնությունը չի աջակցում ընդդիմության պահանջներին, երևի ուզում է «փաստել», որ մարդիկ իբրև համակերպվել են իր կապիտուլյացիայի հետ: Դա այդպես չէ: Արցախյան երկրորդ պատերազմի շոկը, ծանր հարվածներն ու կորուստները դեռ իրենց զգացնել են տալու:
 
Այն, ինչ բերեց Նիկոլը մեր պետության ու ժողովրդի գլխին, ոչ մի կերպ համակերպվել չի լինելու: Ես հավատում եմ մեր ժողովրդի կենարար ուժին, նրա իմաստությանը: Մենք ուղղելու ենք մեր մեջքը, գոտեպնդելու ենք մեր ոգին և ոտքի ենք կանգնեցնելու Նիկոլի ծնկի բերած Հայաստանն ու Արցախը: Մենք թույլ չենք տալու, որպեսզի մեր թշնամիները երկար «վայելեն»  իրենց վայրենի խրախճանքը: Փոխվում է աշխարհը, փոխվում են նաև նրա պահանջները:
 
Մենք նորից գտնելու ենք աշխարհում մեր արժանի տեղը, ամուր կանգնելու ենք մեր իրական(բնական) դաշնակից ու բարեկամ երկրների կողքին: Հայ-ռուսական անքակտելի հարաբերությունները շարունակելու են ամրապնդել Հարավային Կովկասում Հայ ժողովրդի անվտանգության ու հարատևման բոլոր բաղադրիչները: Մեզ զարգացման, վերելքի ու առաջընթացի նորանոր հնարավորություններ են ընձեռնվելու: Դա մեր ժողովուրդն անելու է առանց Նիկոլի դիլետանտների, առանց “դըմփ-դըմփ-հու”-երի, առանց հանրային զգոնությունը բթացնող ու ներքին ատելություն սերմանող ապազգային տարրերի:
 
Նիկոլի ապիկար, ապաշնորհ ու դավաճանական իշխանության դառը պտուղները երկար ժամանակ են հիշվելու, և ուզում եմ հավատալ, որ այլևս երբևէ չեն կրկնվելու ապագա Հայաստանում ու Արցախում: Այս 2,5 տարիները դառը դաս է լինելու, որից հետևություններ պետք է անի Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:
 
Երիցս իրավացի է Պարույր Սևակը.
 
«…Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:
-Ո՛չ գանգում,
Այլ մեր վերքերո՜ւմ»: 
KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ