16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կեսգիշերն անց թղթի վրա դրել է իր ստորագրությունը՝ գիտի, թե դրանով ավարտել է իր թշնամական աշխատանքն առ Հայաստան». Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամեն անգամ, երբ Արցախի շուրջ պատերազմող կողմերը զինադադար էին հայտարարում, հստակ ասում էր՝ չի կարող գործել զինադադարի որևէ պայմանավորվածություն, եթե չլինի մոնիտորինգային հստակ մեխազնիզմ։

«Չկա այդ մեխանիզմը, անգամ այս մեկը, որը կայծակնային սկսեց իրականացվել, չունի այդ մոնիտորինգի մեխանիզմը, որով ասվում է, որ զինադադար է հայտարարվում։ Հակառակը՝ այսօր լսում էի, որ Էրդողանն ու Պուտինը նորից զրուցել են միասնական մոնիտորինգ անցկացնելու մասին։ Սկզբում մոնիտորինգի մեխանիզմներն են հաստատում, հետո նոր՝ զինադադարը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կեսգիշերն անց թղթի վրա դրել է իր ստորագրությունը և գիտի, թե դրանով ավարտել է իր թշնամական աշխատանքն առ Հայաստան և հայերի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա նաև ընդգծեց, որ որոշ բաներ հնարավոր է անել ու շտկել, եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարական ներկայացնի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ