27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ հասարակությունը չի աջակցել բողոքի եւ իշխանափոխության կոչերին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցարզրույց է տվել ТАСС-ին: Հիմնական հայտարարությունները՝ ըստ yerevan.today-ի ստորև՝

– Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունում առկա՝ տրանսպորտային կապերի ապաարգելափակման մասին քաղաքական պայմանավորվածությունը կարող է փոխել տարածաշրջանում տնտեսական իրավիճակը:

– Մինչև տարվա վերջ Ղարաբաղի, այդ թվում՝ Ադրբեջանին հանձնված 7 շրջանների բնակիչների մեծ մասը պետք է վերադառնան իրենց տներ:

-Փաշինյանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը լիարժեք կվերականգնվի՝ ԼՂ հարցով բանակցությունները շարունակելու համար:

-Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է՝ այն պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում բանակցային գործընթացի միջոցով:

– Հայ հասարակությունը չի աջակցել բողոքի և իշխանափոխության կոչերին. «Հասարակությունը համաձայն է, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթն, այլ՝ ավելի լավ այլընտրանք մեզ համար չի եղել»:

-Փաշինյանը կարծում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը չի սահմանափակվի 5-ամյա ժամկետով, քանի որ ԼՂ հակամարտությունը ձգձգվող հակամարտություն է:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ