03 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Դուրս եկեք ու կանգնեք արդար պահանջի կողքին. Մարգարիտ Եսայան

18168_s
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀՀ հարգելի իրավապահ մարմիններ, հարգելի ոստիկաններ, անկեղծ եմ ասում, չեմ նախանձում ձեզ, դուք կատարում եք ապիկարի հրահանգը եւ բերման եք ենթարկում հայրենազրկման դեմ պայքարողներին, մինչդեռ,առաջին հերթին դուք պետք է կանգնեք ժողովրդի կողքին, արդար պահանջի կողքին, չէ որ այս դաժան ու խելահեղ պատերազմում, այս՝ դավաճան պատերազմում զոհվեցիք նաեւ դուք, ձեր ընկերները, ձեր որդիները, երբայրները եւ հարազատները․․.
 
Մերժեք այդ ապօրինի հրամանները, դուրս եկեք ու կանգնեք արդար պահանջի կողքին, կանգնեք այն մարդկանց կողքին, ովքեր պատերազմի ժամանակ առաջնագծում էին, պաշտպանում էին հող հայրենին, հիմա, նույնպես առաջին շարքերում են եւ պայքարում են մնացած հայրենիքը փրկելու համար։
Հարգելի ոստիկաններ, ով ձեզ տալիս է մարդկանց բռնելու հրամանը, այլեւս քաղաքական դիակ է, նա գնալու է, այլեւս չկա, իր վերջին ճիգերն է փորձում օգտագործել, ձեր հաշվին, ձեր արժանապատվության հաշվին․․․
Լսեք, սթափվեք, էդ մարդը այն պահից, երբ թուրքին ծախեց Արցախը, այլեւս պետությունը չի ներկայացնում, նա ներկայացնում է թուրք-ադրբեջանական շահը․․.
Մի դարձեք այդ նույն շահի սպասարկուն․․․Սթափվեք, դեռ ուշ չէ,մարդկանց մի բռնեք, ուժ մի գործադրեք, կանգնեք արդար պահանջատեր հասաարակության կողքին․․Կանգնեք․․.Մտածեք ձեր վաղվա օրվա, ձեր երեխաների մասին, մի արեք այնպես, որ ձեր երեխաները ամաչեն…
 
Հ․Գ․Ժամը 15․5-ի սահմաններում ոստիկանական գազելը տարավ Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցը փակող մի խումբ երիտասարդների․․. ափսոս, ես մի քիչ ուշացա․․․» :
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ