30 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Պետք է ձեր ձայնը բարձրացնեք. Ծառուկյանը դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին

default (6)

Այսօր նամակով դիմել եմ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել եմ Արցախում եւ Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները եւ հույս եմ հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ներկայացրել է նամակը:

Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ գործընկերներ եւ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներ, սիրելի՛ բարեկամներ.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անազատության մեջ գտնվելու ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության եւ մտահոգության համար: Ինձ տեղեկացրել են ձեր բոլոր նախաձեռնությունների եւ աջակցությունների մասին: Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը: Ինչպես արդեն գիտեք, այսօր թուրքական եւ ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում Արցախում եւ Հայաստանի սահմանի մոտակայքում: Նրանք ոչնչացրել են տներ, ձեռնարկություններ, դպրոցներ եւ եկեղեցիներ: Հակառակորդի զինվորների անխնա հարձակման զոհ են դարձել անմեղ քաղաքացիական անձինք:

Քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կան, մարդու իրավունքները ոտնահարվում են ամենադաժան եղանակով, հակառակորդը հրետանային արկերից բացի, մեր խաղաղ բնակավայրերում սկսել է օգտագործել նաեւ քիմիական զինատեսակներ:

Չնայած վերջին 40 օրվա ընթացքում մեր երկրի վրա այս անողոք հարձակմանը, մենք դեռ չենք տեսել որեւէ շոշափելի աջակցություն Եվրամիության կողմից: Մենք միայնակ ենք այս պայքարում: Եվ չնայած Եվրոպական խորհուրդը որոշ հայտարարություններ է արել Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, այնուամենայնիվ տիրող վիճակի վերաբերյալ ամբողջական գնահատական դեռ չի տրվել: Ձեզանից շատերն իմ հրավերով այցելել են Արցախ եւ տեսել, թե որքան ստեղծագործող եւ խաղաղասեր մարդիկ են ապրում այնտեղ:

Այսօր արդեն այդ նույն մարդիկ եւ նրանց ընտանիքները գտնվում են վտանգի տակ, քանզի ամեն օր ենթարկվում են հարձակումների Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Ես կոչ եմ անում ձեզ, որպեսզի չլռեք: Ցավոք, միջազգային հանրությունը կարծես անտարբեր է այս ողբերգության նկատմամբ: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք կանխել այն ցեղասպանությունը, որն այսօր իրականացվում է մեր հին քրիստոնեական քաղաքակրթության դեմ: Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը եւ օգնել դադարեցնել արյունահեղությունը:

Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը: Սպասում եմ ձեր արձագանքներին եւ կանխավ շնորհակալ եմ աջակցության համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ