26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախորդ ամիս պարգևավճարներից չենք հրաժարվել, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն. ՊԵԿ նախագահ

Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցին հաջորդ տարվա բյուջեով հատկացված գումարի չափին:

«Պարգևավճարները համարժեք վարձատրության ապահովմանն ուղղված միջոցներ են, և դրանք պետք է լինեն: Ծրագրով ՊԵԿ-ի համար չափը նախատեսված է, այս պահին թիվը կդժվարանամ ասել», – նշեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե ՊԵԿ-ում կա՞ պարգևավճարները «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու մշակույթ, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից իրենց աշխատակիցները շատ ակտիվ են եղել, բազմաթիվ անգամներ գումարներ են հավաքագրել և փոխանցել համապատասան հիմնադրամներին՝այս պահի դրությամբ մոտ 530 միլիոն դրամ:

«Նախորդ ամիս ՊԵԿ-ում պարգևավճարներից չենք հրաժարվել, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն», – ասաց ՊԵԿ նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ