02 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ի՞նչ է նշանակում Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը։ Իսպանացի լրագրողը բացահայտել է Փաշինյանի հետ հարցազրույցի չհրապարակված հատվածը

Без названия (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Հայաստանի սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները և բացատրել, որ դրանում արտառոց ոչինչ չկա։

Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցցանցերում հայտնված` Ղարաբաղի շրջանում հայկական սահմանին ռուս զինվորականների լուսանկարները:

«Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները հսկում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները։ Այդպես է եղել միշտ։ Եվ այժմ, իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևելյան և հարավարևմտյան սահմաններին։ Դրանում, ըստ էության, ոչ մի արտառոց բան չկա»,- պատասխանել է Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը հաստատել է, որ հարցազրույցը եղել է հոկտեմբերի 20-ին։ EFE գործակալության հրապարակած հարցազրույցի ամփոփիչ տարբերակում այդ հատվածը չի ներառվել, սակայն Գոնսալեսը այն ցույց է տվել РИА Новости -ի թղթակցին: Լրագրողն այդ մեջբերումները տեղադրել է նաև Twitter-ի իր էջում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ