26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը /վիդեո/

Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած են  համարվում 1-10 տարեկան 4 երեխա: Երկուշաբթի առավոտյան ոստիկանություն է ներկայացվել շուրջ 10 դիմում` անհետ կորածների վերաբերյալ, հաղորդում է  “Life News”-ը:

Երեխաների կորստի մասին դիմում են ներկայացրել նաեւ 10-ամյա Նինիեւա Բենյամինովայի եւ 3-ամյա Արտյոմ Դավթյանի ծնողները: Նինիեւան հոր ձեռքերից դուրս է թռել, երբ նրանց վրա է թափվել ջրի ուժեղ հոսանքը, որը տարել է աղջկան եւ նրան այլեւս ոչ ոք չի տեսել:

Արտյոմ Դավթյանը կորել է հոր եւ պապի հետ ջրհեղեղի գիշերը: Ընտանիքը տուն վերադառնալիս է եղել: Երեխայի հայրը` 44-ամյա Զավեն Դավթյանը հասցրել է զանգահարել կնոջը եւ հայտնել, որ իրենք ջրի այնպիսի ուժեղ հոսանքի մեջ են հայտնվել, որ ինքը դժվարությամբ է կարողանում ղեկավարել մեքենայի ղեկը, որից հետո կապը նրանց հետ կորել է:

Աղետի զոհերի թիվը հասել է 200-ի, սակայն այն դեռեւս վերջնական չէ, քանի որ շատ տներ դեռեւս չեն ստուգվել, իսկ դրանցում հնարավոր է, որ կրկին զոհվածներ լինեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ