29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թափեք Ձեր փեշում հավաքած քարերը և հանդես եկեք համերաշխության կոչով․ Հարություն Հարությունյան

7aeba4dfd1061472467a2bf2d3145163_M

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Ինչ իմաստ ունի ապրել մի վայրում, որտեղ թագավորում է ատելությունն ու պոպուլիզմը: Ավելի ճիշտ չէ՞, գնալ ռազմաճակատ զոհվել, քան ապրել նման կեղտի մեջ (հետ): Մեզ կործանելու է, կամ արդեն կործանել է ստի և ատելության այն չափաբաժինը, որ այսքան տարի ներարկվել է ՝ սկսած հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով, ապրիլյան պատերազմը պարտության շղարշով պատելու ջանքերով , բանակի մասին պարբերաբար սուտ հրապարակումներ անելով և այլն:

Ուշքի գալ է պետք, սառը դատել՝ առանց էմոցիաների, համախմբվել, ոչ ոքի չմեղադրել, քանզի բոլորս ենք մեղավոր՝ յուրաքանչյուրս մեր մասով: Թափեք Ձեր փեշում հավաքած քարերը և հանդես եկեք համերաշխության կոչով: Ատելով ապրել չի լինի, էլ ուր մնաց՝ հաղթել:

Օր օրի խորտակվող «Տիտանիկում» բոլորս ենք և եթե հրաշքով մի քանիսը հայտնվեն օտար ափերում և «փրկվեն», չի նշանակում, որ ապրելու են: Եթե մի քանի հոգի համագործակցեն թուրքի հետ, ինչպես արդեն համագործակցում էին կամ համագործակցում են, չի նշանակում, որ ապրելու են: Մարդը իր կյանքը արժանապատիվ պետք է ապրի:

Թե կյանքում և թե մահվան մահճում հաղթում է արժանապատիվը: Արժանապատիվ մահը, արժանապատիվ կյանքի շարունակությունն է: Իսկ քանի դեռ սա մենք չենք հասկանում, մենք փնտրելու ենք մեղավորներ և այդ մեղավորներին փնտրելու ենք միայն մեր շարքերում: Ատելության շքահանդեսը կանգնեցնել է պետք: Ընդամենը մեկ հայտարարություն, մեկ խոստովանություն՝ որ էս ամենը գռեհիկ մանիպուլյացիա էր, վիճակ կփոխի: Արեք այդ հայտարարությունը, ապաշխարեք և միավորեք ազգը բանակի շուրջ: Վաղը ուշ է լինելու: Արդեն ուշացել ենք:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ