29 Հուլիսի, Հինգշաբթի, 2021
KFC

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2213 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով

img_13042020_090808_790_x_444.thumb_

Հոկտեմբերի 24-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75 523 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2213-ով: 

Կորոնավիրուսից ապաքինվել է 50 701 (+425) մարդ, այս պահին բուժվում է 23 332-ը (+5463):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1490 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1157-ի (+12), իսկ այլ պատճառներով՝ 333 (+4):

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ),  71 (կին), 81 (կին), 79 (կին), 66 (կին), 80 (կին), 81 (կին), 54 (կին), 70 (տղամարդ), 69 (տղամարդ), 50 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ