25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գրավի չափ նշել ենք, բայց, ըստ էության, թողել ենք դատարանի հայեցողությանը՝ ողջամիտ չափ սահմանելու». Ծառուկյանի փաստաբան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը պաշտպանական կողմից պահանջել էր ներկայացնել միջնորդության համար լրացուցիչ փաստաթղթեր:  Այսօր պահանջված փաստաթղթերը ստանալուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ընթացքում ստացել է պաշտպանական կողմից նախորդ նիստում այդ փաստաթղթերը, ինչից հետո գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

«Խոսքը գնում է միջնորդությունը հիմնավորող փաստաթղթերի մասին… այս պահին էլ ավելի մանրամասն չեմ կարող հայտնել», – լրագրողների հետ զրույցում մասնակիորեն հստակեցրեց Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը՝ առանց անդրադառնալու փաստաթղթերի բովանդակությանը:

Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ որևէ քննարկում նիստի ընթացքում տեղի չի ունեցել, հենց այդ պատճառով էլ նիստը շատ կարճ է տվել:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, թե ԲՀԿ ղեկավարի պաշտպանական թիմը 100 մլն դրամ գրավ է առաջարկել: Սակայն լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանը գրավի թիվ չնշեց:

«Գրավի չափ նշել ենք, բայց, ըստ էության, թողել ենք դատարանի հայեցողությանը՝ ողջամիտ չափ սահմանելու առումով: Կարծում ենք՝ եթե բավարարի, նաև դատարանը կգնահատի, թե ինչքան»,- ասաց Ե. Սարգսյանը:

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր 18։00-ին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ