27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

«Ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ»․ Կարեն Վրթանեսյան

download (2)

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ․․․

Ճգնաժամային իրավիճակներում՝ առավել ևս «տեղեկատվական սովի» պայմաններում, շատ արագ միֆեր են կերտվում, տարածվում են բամբասանքներ, կեղծ տեղեկություններ, հաճախ նաև միտումնավոր ապատեղեկատվություն։

Ոչ ոք չի կարող վստահ պնդել, որ երբեք ապատեղեկատվության զոհ չի դառնա, բայց կարելի է էապես նվազեցնել խաբվելու հավանականությունը, եթե մի քանի պարզ կանոնի հետևել։

Ա) Ո՞Վ Է ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ. ով է առաջինը հայտնել այս կամ այն լուրը։ Հաճախ պարզվում է, որ տեղեկության աղբյուրն ընդամենը ֆեյսբուքյան անհայտ մի օգտատիրոջ գրառում է (հասկանալի էլ չէ, թե այդ օգտատերն իրական մարդ է, թե ֆեյք), ինչ-որ անհայտ կայքի (ասենք՝ armenianhotnews.live, կամ սենց մի բան, որ հնարավոր չէ հասկանալ, թե ով է ստեղծել, երբ, ինչ նպատակով), կամ նույնիսկ ընդհանրապես նշված չէ որևէ աղբյուր։

Երբ տեսնում եք գրած է «ասում են, որ…», «լուրեր են պտտվում», «հայտնում են», «հայտնի է դարձել», բայց չի նշվում, թե կոնկրետ ով է ասում, հայտնում (անուն, ազգանուն, պաշտոն), ապա այդպիսի լուրերին ավելի լավ է չհավատալ, առավել ևս պետք չէ տարածել։

Բ) ԳՏՆԵԼ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ. Նույնիսկ եթե նշվում է սկզբնաղբյուրը, պետք է փորձել այն գտնել, ուշադիր կարդալ / դիտել / լսել սկզբնական լուրը և հասկանալ արդյոք ինֆորմացիան ճիշտ են փոխանցել սկզբնաղբյուրից (կարող է պարզվել, որ սկզբնական լուրում մի քիչ այլ բան է ասվում, կամ ինչ-որ մի կտոր լուրի կոնտեքստից կտրած են տարածում)։ Կարևոր է նաև հասկանալ ժամանակը, թե երբ է հայտնվել սկզբնական լուրը։ Լինում է, որ 1–2 տարվա լուրերը, հայտարարությունները որպես նոր եղած բան շրջանառում են։
Եթե սկզբնական լուրը սկզբնաղբյուրում չեք գտնում, ապա է՛լ ավելի է աճում հավանականությունը, որ ձեզ մոլորեցնում են (կապ չունի, սխալմամբ, թե միտումնավոր)։

Գ) ՔԻՉ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԼՈՒՐԵՐԻ. Եթե զգում եք, որ լուրն առաջացնում է ուժեղ էմոցիոնալ ռեակցիա (էական չէ, դրական, թե բացասական), ապա զգույշ եղեք. ամենայն հավանականությամբ այն կա՛մ սխալ է, կամ չափազանցված, կա՛մ կոնտեքստից կտրած։ Հենց զգացիք, որ նյութը կարդալիս միանգամից ցանկություն առաջացավ այն տարածելու, շունչ քաշեք, սառը ջուր խմեք, հաշվեք մինչև 30-ը, հետո նորից ուշադիր կարդացեք։

Եթե ոգևորությունը կամ կատաղությունը չանցավ, ապա փորձեք մի անգամ էլ քիչ թե շատ մեդիագրագետ ձեր ծանոթներից ճշտել, արդյոք ճիշտ եք հասկացել, թե ինչ է գրած, արդյոք վստահելի է։

Դ) ԱՌԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԻ / ՏԵՂԻ ԼՈՒՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՍԿԱԾ ԱՌԱՋԱՑՆԵՆ. եթե լուրում չկա պատասխան «կոնկրետ ե՞րբ» և «կոնկրետ որտե՞ղ» հարցերին, ուրեմն մի բան այն չէ։ Ի դեպ, սա վերաբերում է նաև վիդեոներին. հաճախ ինչ-որ գործողություն է նկարահանած, բայց երբ է եղել, որտեղ է եղել, ընդհանրապես պարզ չէ։ Հիշեք, որ տեսանյութի հրապարակման օրը և տեսանյութի նկարահանման օրը կարող են իրարից շաբաթներով ու ամիսներով հեռու լինել։

Զգոն եղեք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ