25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով

Երեկ երկրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ինտենսիվ քննարկումների օր էր։ Նախ, վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց 168․am-ին հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։ Նրան ուղղեցինք ընդամնեը մեկ հարց․

-Ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։

– Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ