28 Նոյեմբերի, Saturday, 2020
KFC

«Դուք էդ աստիճանի միամիտ եք, որ չեք գիտակցո՞ւմ ձեր քայլի ծայր աստիճան ստորությունը և հասարակությունում երկպառակություն մտցնելը»

Hrant-Sarkisov

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն սպանեցիք–թողեցիք էլի… (հատկապես իշխող խմբակի անդամները)
«Սիրտս լավ ա բան ա վկայում», «Սպասեք լավ խաբարի», «Ուժեղ բան ենք արել/անում/անելու»։

Արդեն զզվելի եք, երբ դուք տենց բաներ եք գրում–ջնջում, տղերքը էն տեղ սխրանքներ են անում, հողը պաշտպանում։ Չեմ հասկանում՝ յուրաքանչյուրդ չե՞ք կարողանում սեփական մի բերանը փակ պահել (նույնիսկ եթե գիտեք՝ ինչ կլինի, սպասեք թող պաշտոնապես հրապարակվի, նոր բերաններդ բացեք)։

Հա մեկ էլ, որ հաթաթա եք տալիս, թե բա պատերազմը ավարտվի ձեր հալը կտեսնեք։ Լա՞վ չեմ հասկանում, դուք էդ աստիճանի միամիտ եք, որ չեք գիտակցո՞ւմ ձեր քայլի ծայր աստիճան ստորությունը եւ հասարակությունում երկպառակություն մտցնելը։ Թարգեք էլի…

#ՀաղթելԵնք
#ՀաղթումԵնք
#ՀաղթելուԵնք

Իսկ հիմա #Լռեք, քանի որ հետո #ԽոսելուԵնք»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ