24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Կուսակցությունների առաջարկն ի գիտություն ենք ընդունել, ըստ անհրաժեշտության հայտարարություն կանենք. վարչապետի խոսնակ factor.am

6EADBA1F-720B-48A0-8C11-B0CAD82B7C55

ՀՀ կառավարությունը կուսակցությունների առաջարկությունն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի պահանջին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։

Նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցությունները, որոնց թվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, Վանեցյանի «Հայրենիքը», ինչպես նաև ՀՅԴ֊ն, առաջարկում են հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/296578.html

© factor.am

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ