25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը 168 ժամ-ի խմբագրությունում է

168 ժամը գրում է.  

Այսօր 24 լրատվամիջոցների կողմից հայտարարություն է տարածվել՝ ԶԼՄ-ների աշխատանքի վերջին սահմանափակումների կապակցությամբ, որտեղ լրատվամիջոցների ղեկավարները հիմնավորել են, որ այդ հայտարարությունը չի բխում հանրային շահերից եւ հակասում է օրենսդրությանը ու կոչ են արել վերացնել այդ սահմանափակումները։ 24 լրատվամիջոց հրապարակել է հայտարարության տեքստը, այն տեղադրվել է ֆեյսբուք եւ այլ սոցիալական ցանցերում, տարածվել է համացանցով։

Էլեկտրոնային լրատվամիջոցները փոխանցում են, որ ոստիկանությունն այցելել է 168 ժամ-ի խմբագրություն, որի խմբագիրը Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է, պահանջել են հայտարարությունը հեռացնել կայքից, խմբագիրը հրաժարվել է, առաջարկելով գրավոր իրեն ծանուցել այդ մասին։ Տեղում արձանագրություն են կազմել, որ խմբագիրը հրաժարվում է եւ պահանջել է գրավոր ծանուցագիր։ Ըստ ամենայնի, վաղը ծանուցագիր կուղարկեն՝ պահանջելով ներկայանալ ոստիկանություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ