23 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Արգելվում է Հայաստանի եւ Արցախի դեմ քարոզչությունը։ Ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

images (4)

ՀՀ կառավարությամբ որոշմամբ՝ ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել․

«Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածում`
1) 9-րդ կետը «մարտական տեխնիկայի» բառերից հետո լրացնել «զինված ուժերի և այլ զորքերի, մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով.
«9.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ
այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը
կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
9.3. Սույն հավելվածի 9-րդ, 9.1-ին և 9.2-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների
վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող
տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակելուց հետո՝ անմիջապես»,- ասված է որոշման մեջ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ