26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խարդախն իրավաբան էր, ԴԱՀԿ-ից չէր

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը այս տարվա առաջին կիսամյակում  հարուցվել է 51 կատարողական վարույթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի  համեմատ, բռնագանձումները կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ գումար: Այսօր այս մասին ծառայության այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքները ներկայացնելիս ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

“Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքները եւ ծավալը շարունակում են մնալ մեծ եւ շատ: Ավելի քան 7 մլրդ 123 միլիոն դրամ բռնագանձման մասին է խոսքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բռնագանձումների ծավալը 250 միլիոնով ավելացել է: Ծառայությունն իր վրա դրված պարտականությունները կատարում է, մենք ուշացած` տարիներով մնացած կատարողական վարույթներ չունենք: Դա մեծ հաղթանակ է ծառայության համար”,- ասել է Միհրան Պողոսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձված միջոցներից պետբյուջեի օգտին բռնագանձվել է 1 միլիարդ 294 միլիոնից ավելի դրամ, իրավաբանական անձանց օգտին` 2  միլիարդ 878-ից  ավելի դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 1միլիարդ 55 միլիոնից ավելի դրամ: Հայցի ապահովումներով վերականգնվել է 846 միլիոնից ավելի դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 9 կատարողական վարույթների: Ավարտված եւ կարճված կատարողական վարույթների աճը կազմել է 104 տոկոս:

Միհրան Պողոսյանի խոսքով, 14 գործ ԴԱՀԿ-ն ուղարկել է դատախազություն, դրանցից 6-ի հետ կապված հարուցվել են քրեական գործեր: Չարաշահման տեսակները, ԴԱՀԿ պետի խոսքով, մնում են նույնը` կեղծ մաքսազերծում, արգելանքի տակ գտնվող գույքի իրացում, դատական ակտի չկատարում:

Միհրան Պողոսյանը նշեց նաեւ, որ մեր հասարակության մեջ դեռեւս չի ընդունվել այն փաստը, որ ԴԱՀԿ-ն աճուրդներն իրականացնում է էլեկտրոնային տարբերակով, ինչն էլ  խարդախության տեղիք է տալիս: “Վերջերս մենք ունեցանք մի միջադեպ. մարդը պարզապես ներկայացրել էր, որ ցանկացած գույք կարող է հարկադիրրից տրամադրել էժան գներով եւ բազմաթիվ մարդիկ հավատացել էին: Մենք կարողացանք մեր ուժերով գտնել այդ երիտասարդին եւ հանձնել ոստիկանություն”:

Միհրան Պողոսյանի խոսքով, խարդախությամբ զբաղված հիշյալ քաղաքացին համակարգի աշխատող չի եղել, եղել է իրավաբան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ