24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գրոհայինների զոհերի թիվը Ղարաբաղում արդեն ավելի քան 2,5 հազար է․ սիրիական ընդդիմադիր ԶԼՄ-ներ

Սիրիական ընդդիմադիր պարբերականներում, ինչպիսիք են «Մուրասելոն աշ-Շարկիան» և «Ալ-Ջիսրը», վերջին հինգ օրերի ընթացքում նյութեր են հրապարակվում, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղում թուրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում մեծ կորուստները, տեղեկացնում է Իրավունքը։

Սիրիայի հակակառավարական ռեսուրսները հայտնում են, որ 100-ից ավելի զոհերի դիերն արդեն Թուրքիայի տարածքով ուղարկվել է Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների հյուսիսային շրջաններ: Ըստ առկա տվյալների՝ գրոհայինների զոհերն ավելի շատ են։ Ադրբեջանական ղեկավարությունը, վախենալով բնակչության շրջանում դժգոհությունից, պահպանում է իր զինվորներին, ուստի սիրիացի գրոհայինները, որպես կանոն, «թնդանոթի մսի» դեր են կատարում եւ կռվում են ամենավտանգավոր հատվածներում՝ գործելով գրոհային ջոկատների կազմում Տերտերի, Ֆիզուլիի, Թալիշի եւ Ջեբրաիլի ուղղություններով:

Բացի այդ, մարտական գործողությունների ակտիվ փուլը դեռ չի ավարտվել եւ դիերի փոխանակում դեռ չի եղել, որից հետո միայն հստակ կդառնա գրոհայինների կորուստները: Սակայն հաշվի առնելով ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների ներգրավման զանգվածային բնույթը, ըստ մի շարք ԶԼՄ-ների, նրանց զոհերի թիվը Լեռնային Ղարաբաղում արդեն ավելի քան 2,5 հազար է, եւ մոտ ժամանակներս այն կավելանա:

Սիրիական աղբյուրների փոխանցմամբ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար գրոհայինները ամսական ստանում են մինչև 2 հազար դոլար։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ