21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Հիմա, երբ Իրանը եւ ՌԴ-ն դատապարտել են Ադրբեջան ահաբեկիչներ «ներմուծելը», բացառիկ իրավիճակ է ստեղծվել հայ-ռուսական, հայ-իրանական ընդհանրական շահի ձևակերպման համար. Գ․ Նազարյան

gnn11_thumb_copy.thumb

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը մի քանի դիտարկումներ է ներկայացրել պատերազմական իրավիճակի վերաբերյալ։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Կա տպավորութուն, որ պատերազմական այս օրերին օբյեկտիվ իրականության ընկալումը եւ գնահատումը Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի է ունենում բոլորովին տարբեր հարթություններում: Իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ հարթությունը լինի նույնը:

Թվում է, որ ի տարբերություն Ստեփանակերտի, Երեւանում ամբողջությամբ չեն գիտակցում պահի լրջությունը, իրավիճակի բարդությունը եւ լուծումներ գտնելու հրատապության աստիճանը: Սա հիմնականում վերաբերում է երեւանյան հանրային տրամադրություններին:

Երեկվա դրությամբ տեղի է ունեցել մի քանի կարեւոր դրսեւորումներ.

Ա. Միջազգային հանրության արձագանքը վերջապես ձեւակերպվեց եւ այն համընկավ հայկական շահի հետ։

Բ. Երեկ օրվա կեսերին ուղղորդված ակտիվացավ հինգերորդ շարասյունը, որը սկսեց ուղղորդված հակառուսական արշավ։

Գ. Օրվա վերջում հինգերորդ շարասյունը չստացավ հանրային աջակցություն եւ տեղեկատվական ու սոցիալական հարթակներում գերիշխեց սոլիդ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։

Դ. Արցախում արձանագրվեց աննախադեպ համախմբում եւ Արցախի ազատագրման եւ զարգացման գործում քիչ լումա չունեցող մի խումբ գործիչներ մեկտեղվեցին։

Ե. Սկսվեց Նիկոլ Փաշինյանի փիառը: Արարատ Միրզոյանի, մեղմ ասած, մանկական գրառմանը միացան մյուս պաշտոնյաները: Նշենք, որ սա բերում է հակառակ ռեակցիայի, քանի որ պատերազմական գործողությունների պայմաններում չի կարող լինել որեւէ քաղաքական բանավեճ, առճակատում: Եւ այսօր փիառի վրա աշխատելը բերում է բացասական ազդեցության:

Երեկ միջազգային հանրությունը մի պահից դրսեւորեց աննախադեպ միասնականություն, եւ իսլամ ծայրահեղական ահաբեկիչների Ադրբեջանում հայտնվելը դարձավ միջազգային օրակարգի հարց:

Գործընթացը սկսեց ՌԴ ԱԳ նախարարության ոչ երկիմաստ ձեւակերպումներից հետո: Այնուհետ Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարության խողովակներով տեղի ունեցած քննարկումներից հետո այդ ձեւակերպումներին միացավ ԵՄ-ն եւ Իրանը:

Հիմա, երբ Իրանը եւ Ռուսաստանը խստորեն դատապարտել են Ադրբեջան իսլամ ծայրահեղական ահաբեկիչներ «ներմուծելը», բացառիկ իրավիճակ է ստեղծվել հայ-ռուսական, հայ-իրանական ընդհանրական շահի ձեւակերպման եւ շահի հիման վրա հարաբերություններն իրապես բարելավելու համար:

Այդ երկրների շահը ստիպում է չհանդուրժել Սիրիայից ահաբեկիչների ներմուծումն իրենց սահմանների մոտ: Դրանք վաղը դառնալու են լուրջ խնդիր Ռուսաստանի եւ Իրանի համար: Շատ կարճ ժամանակում դրանք կարող են հայտնվել նաեւ Դաղստանում ու Իրանի հյուսիսում:

Եւ հենց ահաբեկիչների գործոնն էլ Հայաստանին եւ Ռուսաստանին, Հայաստանին եւ Իրանին դարձնում է էլ ավելի բնական դաշնակիցներ, ինչը պետք է օգտագործել պատերազմը օր առաջ դադարեցնելու, տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու եւ բանակցային գործընթացը վերականգնելու համար:

Միջազգային հանրությունը բարոյական պարտավարություն եւս ունի այս հարցում: Այսպես, Ռուսաստանը հայտարարում է, որ Սիրիայում ոչնչացրեց ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը, որի մնացորդներն այսօր Ադրբեջանում են, ավելի մոտ Ռուսաստանի սահմանին, քանի երբ Սիրիայում էին: Ակնհայտ է, որ դրանց համատեղ ուժերով ոչնչացումը վերածվում է միասնական խնդրի »:

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Ռուսաստանը հայտարարել է, որ մտահոգված է մարտական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից և Լիբանանից ԼՂ հակամարտության գոտի գրոհայինների տեղափոխման մասին լուրերով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ