26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շղթայական աղոթք հանուն Մայր Հայրենիքի եւ նրա պաշտպանների

Տեր Հուսիկ քահանան առաջարկում է այսօր Երեւանի ժամանակով 18:00-ից սկսած 2️⃣4️⃣-ժամյա #աղոթք սկսենք հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՒ ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՄԵՐ ՔԱՋԵՐԻ, շղթայական անդադար աղոթքով հոգեւոր թիկունք կազմենք նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգում հանուն մեզ ?, որովհետեւ մենք հավատում ենք, որ հաղթությունը Աստծո ձեռքերում է։

Ինչպե՞ս միանալ աղոթքին։

? Այս հղման միջոցով (https://docs.google.com/…/19bVWPmenQv1JmSdnh0mJ…/edit…) կգտնեք աղոթքի ժամերը առաջիկա օրվա համար, որպեսզի ամեն ցանկացող իրեն հարմար ժամի իր գտնված վայրում, աղոթքի ծնկի։

? Յուրաքանչյուրդ ընտրում է իրեն հարմար աղոթքի մեկ ժամ եւ այստեղ մեկնաբանության մեջ ⤵️ գրում է այդ ժամը։ Կարճ ժամանակում անունը կամ անունները կհայտնվեն օնլայն ցուցակում։ Սկզբի համար ցանկալի է, նախ գրանցվել ազատ մնացաժ ժամերի համար, որպեսզի 24 ժամերը լրացվեն։ Եթե կարծում եք 1 ժամ աղոթքը շատ է, կարող եք նշել երկու եւ ավելի անուններ եւ հավասարապես կիսել 1 ժամը հարազատների հետ ըստ ձեր հայեցողության։
Ամեն դեպքում նույն ժամի համար կարող են գրանցվել նաեւ տարբեր մարդիկ։

? Ընթացքում մեկնաբանությունների մեջ կտեղադրեմ նաեւ աղոթքներ, սաղմոսներ ու ընթերցումներ Սուրբ Գրքից` դյուրացնելու համար ձեր աղոթական ընթացքը եւ օգնելու
ձեր անձնական աղոթքներին։

Ամենակարեւորը` չմոռանանք աղոթքի նպատակը եւ 24 ժամ անդադար (եթե պետք լինի` ավելի) աղոթենք հանուն մեր քաջերի հաղթանակի եւ ապահովության։

«Կրե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ։ Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը (Եփես. 6:10-17)։

#հաղթելուենք
#հաղթելուենքԱստծով
#Աստվածձեզհետէտղերք

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ