19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:

«Պնդում են, որ Ղարաբաղում հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա: Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական (խմբ. ինքնահռչակ) հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների վրա, այնքան էլ հայերինը՝ ադրբեջանցիների վրա Ղարաբաղում: Այդ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ փորձում են փոխել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Պատերազմում առաջին հերթին ճշմարտությունն է մահանում»,- գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ