26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը կարող էր

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը  անընդունելի է համարել “Հարսնաքարի” հետ կապված չորս խմբակցությունների դիմումը մերժելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ձևակերպումները։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը  պատասխանելով  4 խմբակցությունների նամակին  նշել էր,որ “ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի: Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ եմ մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որեւէ միջամտությունից”:

Արմեն Ռուստամյանը նշում է, որ ԱԺ նախագահը կարող էր ձև գտնել այդ հարցը արագ լուծելու, քանի որ խնդիրը ժամանակի մեջ է, և այն  հրատապ է: “Հասարակության համբերության բաժակը լցվել է   դեպքեր  են եղել էլի,  մահ է եղել, որ կոծկվել է։  Այս երևույթը  մի   վիճակ է առաջացրել, որ գոյություն ունի անպատժելիություն: Վաղուց ժամանակն է  Հայաստանում անպատժելիություն  երևույթի  դեմն  առնելու: 

Հովիկ Աբրահամյանի մերժումը շատ ավելի  պարարտ հող է ստեղծեց  այդպիսի խոսակցությունների համար  ու այն  շատ վատ ազդակ է լինելու հասարակության համար”-,համոզված է ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ