22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Սահակաշվիլին սատարել է Բաքվի դիրքորոշումը

default (8)

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը եւ Հարավային Կովկասի երկրներին կոչ է արել թույլ չտալ արտաքին ուժերին բաժանել իրենց, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական բախումները մեծ անհանգստություն են առաջացնում բոլորի մոտ, ովքեր կարեւորում են խաղաղությունը մեր տարածաշրջանում եւ մեր ժողովուրդների բարեկեցությունը: Այսօր ավելի մեծ արժեք չկա: Այդ պատճառով սրտումս մեծ ցավով հետեւում եմ իրավիճակի սրմանն ու մարդկային կորուստներին:

Իմ դիրքորոշումը բավականին հստակ է եւ հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ դա ոչ մի բան չի փոխի: Իհարկե, միեւնույն ժամանակ, բոլորը, ովքեր վտարվել են այս տարածաշրջանից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները, եւ բոլորը, ովքեր արդեն այնտեղ ապրում են, իրավունք ունեն այնտեղ խաղաղ ապրելու, եւ նրանց իրավունքները պետք է հարգվեն:

Վրաստանը շահագրգռված է երեք կովկասյան ժողովուրդների եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների մեջ: Մեր ապագան պետք է լինի այնպիսին, ինչպիսին Բալթյան երեք երկրների հարաբերություններն են, եւ միայն արտաքին ուժերն են շահագրգռված, որպեսզի բաժանեն մեզ ու տիրեն, եւ մենք երբեք չպետք է թույլ տանք դա անել»,- Facebook-ում գրել է Միխայիլ Սահակաշվիլին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ