19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իմ լավագույն դեղամիջոցը հայրենիքի համար պատերազմելն է. սպասում եմ ցուցակագրման. գեներալ Սեյրան Սարոյան

Գեներալ Սեյրան Սարոյան ուղերձով է հանդես եկել.

«Այսօր` վաղ առավոտյան, հերթական անգամ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով: Ինչպես նախորդ պատերազմներում, այնպես էլ հիմա, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում իմ պատրաստակամությունն եմ հայտնում:

Իմ լավագույն դեղամիջոցը հայրենիքի համար պատերազմելն է և այս պահին էլ ուշի ուշով սպասում եմ ցուցակագրման` իմ մասնակցությունն ունենալու Ալիևի նպատակների տապալման և ջախջախման գործում:

Այսօր մի մարդու նման պարտավոր ենք կանգնել մեր բանակի կողքին, մեր օգնությամբ ու աջակցությամբ այն դարձնել ավելի ամուր ու հզոր: Միայն համախմբվածությամբ մենք կունենանք այն բանակը, որի մասին երազել ենք, որի համար արյուն է թափվել և որի համար մինչև այսօր պատերազմում ենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ